Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հուլիսի 2-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ներկայությամբ հայկական կառուցապատող «Տեխնոտուն» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Տիգրան Մնացականյանի և ֆրանսիական խոշոր հյուրանոցային խմբերից «Ակորը» (Accor)` ի դեմս խմբի Եվրոպայի գլխավոր գործառնական տնօրեն Ալեքսիս Դելարոֆի ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Ֆրանսիական Accor-ի Pullman բրենդն առաջին անգամ է ներկայացվելու Հայաստանում՝ հայկական «Տեխնոտուն» ընկերության հետ համագործակցության շնորհիվ։ Նախագծի ներդրումային բյուջեն ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար է։